Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Կարեն Սեդրակյանն ու Էդգար Ճաղարյանն ընտրվեցին ՏՄՊՊՀ անդամներ

Կարեն Սեդրակյանն ու Էդգար Ճաղարյանն ընտրվեցին ՏՄՊՊՀ անդամներ
28.06.2019 | 22:20

Ազգային ժողովում փակ գաղտնի քվեարկությամբ Կարեն Սեդրակյանն ու Էդգար Ճաղարյանն ընտրվեցին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) անդամներ: Էդգար Ճաղարյանն ընտրվեց ձայների 75 կողմ, 12 դեմ, Կարեն Սեդրակյանը՝ 78 կողմ, 8 դեմ հարաբերակցությամբ։ Նրանց թեկնածություն առաջադրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Դիտվել է՝ 803

Մեկնաբանություններ